Կայքի էջեր

22 янв. 2011 г.

Նարինե Դովլաթյան

Ես այս անգամ էլ կտարբերվեմ բոլորից և կգրեմ զուտ իմ կարծիքը, սակայն մինչ այդ մի քանի խոքով պատմեմ Նարինեի մասին: Նարինե Դովլաթյանը ծնվել է 1991թ. Վայոց Ձոր մարզի Մալիշկա գյուղում: Դեռ մանկուց ձգտել է հաջողությունների հասնել երգի ասպարեզում: Ներկայումս սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազզ-վոկալ բաժնում: Վերջերս մեր դատին հանձնեց Arni Rock -ի և Haik Solar-ի հետ համագործակցության արդյունքում նկարահանված ամանորյա երգը` ”Beautiful Sunday”:
Համացանցում այս տեսահոլովակը բարձր գնահատականի է արժանացել երիտասարդության շրջանում, անձամբ ես շուտվանից այսպիսի բարձր մակարդակով նկարահանված տեսահոլովակ, այն էլ նկարահանված Հայաստանում, չէի տեսել: Դե Նարինեի գեղեցկության և դյութիչ ձայնի մասին էլ չեմ ասում, դրանում ինքներդ կհամոզվեք: Նշեմ նաև, որ երգի երաժշտությունը Առնո Բաբաջանյանի գործերից մեկն է նորովի մատուցմամբ: Նարինեի տեսահոլովակի հագուստի ընտրությամբ և դիզայնով զբաղվել է Violet de Mane նորաձևության սրահը և իմ կարծիքով շատ հաջող: Չեմ կարող չգրել այն մասին, որ Նարինեն երգում է մաքուր անգլերենով և առանց ակցենտի, ինչ խոսք զարմացած եմ: Ինտերնետում նաև կարելի է գտնել Նարինեի կատարմամբ համաշխարհային ջազզի լեգենդների երգեր (Cry Me A Rive , Let's fall in love , Lullaby of birdland , Sir Duke):
Նարինեն Հունվարի 10-ին եղել է ԼյունՍե-ի հյուրը, այդ հաղորդումը կարող եք լսել այստեղ :
Իմ կարծիքով Նարինեի հաջողության գրավականը ոչ միայն նրա ձայնային և արտաքին տվյալներն են , այլ նաև նրա անկեղծությունը, որը երգի հետ փոխանցում է մեզ: Լսելով նրա հարցազրույցը զգացի, որ նա ներկայանում է այնպիսին, ինչպիսին ինքը կա իրականում` առանց ձևականությունների և <<սուտի գլամուռի>>, որը արդեն ինչքան ժամանակ է լսում ենք ուրիշ երգչուհիներից հեռուստացույցով կամ ռադիոյի եթերից:
Հուսով եմ Նարինեն շատ անգամներ կուրախացնի մեզ նորանոր հաջողություններով և որակյալ երգերով:
Իսկ մեզանից մնում է վայելել նրա երգերը և հնարավորինս աջակցել նրա վերելքին:

1 комментарий: